Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը` Շուշիից Երևան

Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը` Շուշիից Երևան
03.05.2013 | 12:33

Շուշիի նորաստեղծ արվեստի կենտրոնում այսօր կբացվի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նիկողայոս Նիկողոսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Ներկայացվելու են հայ հանդիսատեսին անհայտ` վարպետի վերջին տարիների գրաֆիկական ինքնադիմանկարները, նրա գեղանկարչության, ինչպես նաև հեղինակի երևանյան հավաքածուից հաստոցային դիմաքանդակների ընտրանիները:
Նիկողոսյանը առավելապես հայտնի է իբրև մոնումենտալիստ: Նրա հայտնի ստեղծագործություններից են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի հուշարձանները: Արվեստասերներին դրանք կներկայացվեն լայնաֆորմատ թվային տպագրության միջոցով:
«Փորձ է արվում տեսնել խորհրդահայ արվեստագետի ստեղծագործական ուղին պատմական լայն կտրվածքով` ստալինյան ամպիրից մինչև ազգային մոդեռնիզմ,- ասում է նախագծի համադրող և պատկերագրքի կազմող Լիլիթ Սարգսյանը, նշում, որ Հայաստանում Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը այսպիսի ընգրկունությամբ երբևէ չի ներկայացվել: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել բարերար, ծագումով արցախցի մոսկվաբնակ Սարգսյան ընտանիքի ներդրման շնորհիվ: Նրանց աջակցությամբ է վերականգնվել նաև Շուշիի արվեստի կենտրոնը:
Անվանի արվեստագետի հոբելյանական ցուցահանդեսը կբացվի նաև Երևանում` հունիսի 7-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանում առաջին անգամ տպագրվել է մենագրություն-պատկերագիրքը հայերենով

Դիտվել է՝ 5707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ